211652_close_icon
views-count1936 դիտում article-date 15:58 15-01-2021

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԼՂ կարգավորման շուրջ Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի թեմաներից մեկը ԼԵռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նվիրված ՌԴ-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի արդյունքներն էին: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Կրեմլի պաշտոնական [url=http://www.kremlin.ru/events/president/news/64894]կայքը[/url]: «Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքների մասին», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության այլ արդիական հարցեր:

Նմանատիպ նյութեր