1702 դիտում
19:18 15-01-2021
Յուրգեն Կլոպ. Ես չեմ զբաղվում «մտքի խաղերով» ու տարբեր պատճառներով ես Ֆերգյուսոնը չեմ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է ԱՊԼ-ի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգի արտահայտություններին:
Կլոպը խոսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերում մրցավարության մասին և Կլատենբուրգը գերմանացուն մեղադրել էր կեղծավորության ու մրցավարների վրա ճնշում գործադրելու մեջ՝ այդ առումով նրան համեմատելով մանկունյանցիների նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
«Զարմացա՞ծ եմ, որ ինչ-որ մեկը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո քննարկում է իմ խոսքերը: Ոչ: Զարմացա՞ծ եմ, որ այդ մասին խոսում է Կլատենբուրգը: Ոչ: Լավ է, որ նրա կարիերայի ավարտից երկար ժամանակ հետո մենք կարող ենք նրա մասին խոսել:
Տարբեր պատճառներով ես սէր Ալեքսը չեմ: «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո ես այդ պահին վայրկյան անգամ չեմ մտածել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա խաղի մասին: «Սաութհեմփթոնի» հետ խաղից առաջ ես տեսել էի 11 մետրանոցների վիճակագրությունը, ինչի մասին էլ խոսել էի:
Երբ Կլատենբուրգի պես մարդիկ նման ոճով են խոսում, դա միշտ ավելի շատ նրանց մասին է խոսում, քան՝ իմ: Եթե նա իմ տեղը լիներ, ակնհայտ է, որ կզբաղվեր «մտքերի խաղով»: Բայց ես, ցավոք, դա չեմ անում, դրա համար ունակություններ չունեմ», ասել է Կլոպը:
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
17:56 15-01-2016
Յուրգեն Կլոպ. Ֆերգյուսոնը բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է, ֆուտբոլային Ջոն Լենոնը
1564 դիտում
20:40 05-08-2022
Յուրգեն Կլոպ. 2022թ. աշխարհի առաջնությունն անցնելու է սխալ ժամանակ և սխալ պատճառներով
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում