3222 դիտում
08:21 18-01-2021
Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին
«Ինձ ճանաչողերը գիտեն՝ անգամ ինձ անիծողին կհանդուրժեմ, նրան չեմ վիրավորի: Քաղաքականությունը ես այդպես եմ տեսնում:
Բայց Նիկոլը ցանկացածին հունից կհանի: Իսկական փալաս, անարժանապատիվ ու անինքնասեր մի ոչնչություն, որ սեփական անձով տրորում է մի ողջ ժողովրդի պատիվը... Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, 21-րդ դարում գերիներ ունես, ամեն օր քեզ ու քո ժողովրդի մասին ինչ ասես ասում է, իսկ դու նստում, հետը ճաշում ես, հաց ես կիսում: Թու՜ քեզ… հարամ, անթասիբ, անողնաշար կենդանի:
Հ.Գ. Ու պետք չէ հիմար լոլոներ կարդալ դիվանագիտական արարողակարգի և այլնի մասին, թե հանդիպման կազմակերպիչ կողմն է սահմանում հանդիպման ծրագիրն ու դետալները: Հարյուր նման հանդիպման եմ ներկա եղել, մասնակցել նման հանդիպումների ծրագրերը կազմելուն: Կազմակերպիչը կարող է առաջարկել, բայց համաձայնություն տալիս են հանդիպման կողմերը»,- գրել է Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին