1686 դիտում
16:12 18-01-2021
ԱՀԿ-ն հայտարարեց համաճարակի պատճառով համաշխարհային «բարոյական աղետի» սպառնալիքի մասին
Աշխարհը բարոյական աղետի եզրին է, վստահեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսը: Պատճառը հարուստ և աղքատ երկրների միջև պատվաստանյութերի հնարավոր անհավասար բաշխումն է:
«Այդ սխալի արժեքը վճարվելու է աշխարհի ամենաաղքատ երկրների կյանքի ու ապրուստի միջոցների հաշվին: Պատվաստանյութի ավելի քան 39 միլիոն չափաբաժին բաժանվել է 49 ավելի բարձր եկամուտ ունեցող երկրների միջև: Եվ միայն 25 դեղաչափն է հայտնվել ամենացածր եկամուտ ունեցող երկրում: Ոչ թե քսանհինգ միլիոն, ոչ քսանհինգ հազար, այլ ընդամենը քսանհինգ », - ասաց նա [url=https://twitter.com/WHO/status/1351102690500214784]մամուլի ասուլիսում[/url]:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ, ի վերջո, պատվաստանյութը կբավականեցնի բոլորին։
Նմանատիպ նյութեր
907 դիտում
17:05 05-06-2024
Աղետի գոտում համաճարակի ռիսկ կա տիղմի և սատկած կենդանիների պատճառով. Գնել Սանոսյան
1431 դիտում
14:05 26-01-2021
ԱՀԿ ուսումնասիրությունը հաստատում է համաճարակի ազդեցությունը մարդկանց հոգեկան առողջության վրա
Այս բաժնից
577 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
595 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները