Բելառուսը զրկվեց հոկեյի 2021թ. աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից
Մինսկը զրկվեց տափօղակով հոկեյի այս տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/118567/minsky-zrkvec-hokeyi-aa-2021-n-anckacnelu-iravunqic.html]Sport.News.am[/url]-ը։ Որոշումն ընդունել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիան։ Պատճառը Բելառուսի ներքաղաքական իրավիճակն է։
Աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա մայիսի 21-ից հունիսի 6-ը։ Առաջնության երկրորդ քաղաքը Լատվիայի մայրաքաղաք Ռիգան է։ Լատվիայի հոկեյ ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստ է միայնակ անցկացնել մրցաշարը։
Առաջնության հովանավորներ Nivea Men-ը, Skoda-ն, Tissot-ն եւ Liqui Moly-ն հրաժարվել էին աջակցել առաջնության անցկացումը Մինսկում։