Միրչա Լուչեսկու. Ժամանակն է, որ Մեսին հեռանա «Բարսելոնայից»
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի վրա գործադրվող ճնշումը:
««Բարսելոնայի բոլոր անհաջողությունները Մեսիի գլխին են թափում: Կարծում եմ, նրա հեռանալու ժամանակն է:
Նույն բանը եղել է Լասլո Բոլոնիի հետ՝ 1980-ականների սկզբներին: Թիմի ցանկացածծ անհաջողություն նրա վրա ազդում էր:
Չեմ կարծում, որ Մեսին մարզիչների համար գլխացավանք կդառնա: Բոլորն էլ հասկանում են, որ նա յուրահատուկ է: Ես կհամարձակվեի՞իր հետ աշխատել: Բոլորդ էլ գիտեք, որ տաղանդավորները միշտ էլ իմ համար խնդիր են եղել: Հիշեք Լուպույին, Սերգենին, Ռոնալդոյին», ասել է Լուչեսկուն: