1535 դիտում
09:37 20-01-2021
Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին․ Էնթոնի Բլինկեն․ «Ամերիկայի ձայն»
Գալիք վարչակազմի պետքարտուղարի թեկնածուն վկայություն է տալիս Սենատի հանձնաժողովում։ Գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5743856.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդընի արտաքին քաղաքական թիմը խոստացել է աշխատել ամբողջ աշխարհի գործընկերների հետ` գլոբալ հրատապ խնդիրները լուծելու համար, ներառյալ ժողովրդավարության նահանջն ու Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների հետ աճող մրցակցությունը:
Երեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունեցավ Էնթոնի Բլինկենը, որին Բայդենն առաջարկել է պետքարտուղարի պաշտոնում:
Բլինկենը օրենսդիրներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը «կարող է հաղթել Չինաստանի հետ մրցակցությունում»:
«Մենք ի վիճակի ենք վերականգնել մեր հիմնական դաշինքները, որոնք բազմապատկում են մեր ազդեցությունն ամբողջ աշխարհում: Միասին մենք կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, ինչպես նաև պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները»,- ասված է Բլինկենի վկայության տեքստում:
Բլինկենն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր Բարաք Օբամայի վարչակազմում:
Նա քաղաքական երկու ճամբարներում ունի լավ համբավ, ուստի իր առաջադրման հարցում չի հանդիպել կուսակցական մեծ դիմադրությանը: Մի խումբ նախկին արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական պաշտոնյաներ, ովքեր չեն աջակցել Բայդենին, կոչ են արել հանձնաժողովi հանրապետականներ նախագահ, Այդահոյի սենատոր Ջիմ Ռիսչին արագ հաստատել Բլինկենի թեկնածությունը:
Հունվարի 19-ին պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը վկայություն տվեց և պատասխանեց սենատորների հարցերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Թեքսասի հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը սենատորներին հորդորեց «խորանալ արտաքին քաղաքականության շատ ոլորտներում, որոնց մասին շատ քիչ բան ենք լսել նոր վարչակազմի կողմից»:
Կենտրոնում էին այն հարցերը, թե ինչպես է Բլինկենը մտադիր կառուցել հարաբերություններն առանցքային դաշնակիցների հետ և հաղթահարել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի աճող սպառնալիքները:
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
13:00 26-09-2020
Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին եւ Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին․ Տիգրան Աբրահամյան
1643 դիտում
09:51 29-01-2022
ԱՄՆ-ն փորձում է հակազդել ռուսական ապատեղեկատվություններին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը