3677 դիտում
09:49 20-01-2021
Անահիտ Ավանեսյանի ամուսնու ՓԲԸ-ն 262 մլն դրամի պայմանագրեր է կնքել Առողջապահության նախարարության հետ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. Բազմիցս հրապարակվել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշկական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ու Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկերներ են, այլև ունեն բիզնես շահեր:
Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, արդեն Ավանեսյանի փոխնախարար եղած ժամանակ: 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ: Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ: Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիայի» ղեկավարը: Այսինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարարը իր փոխնախարարի կարգավիճակը և ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:
ArmLur.am-ը փորձեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից պարզել՝ արդյոք նորանշանակ նախարարի ամուսնու ունեցվածքի մասին հրապարակումները կարող են դառնալ ուսումնասիրման առարկա, սակայն հանձնաժողովի նախագահն ասաց, թե նախարարը նոր է նշանակվել և չի հանդիսանում պաշտոնատար անձ, դեռևս հանձնաժողով չի ներկայացրել իր հայտարարագիրը՝ արդեն որպես նախարարի:
Սակայն նկատենք, որ Անահիտ Ավանեսյանը մինչ նախարար դառնալը փոխնախարար էր և այդ կարգավիճակում հայտարարագիր ներկայացրել է, որում ևս հետաքրքիր փաստեր կան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի բնակարան Արաբկիր վարչական շրջանում, այգետնակ՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, և բնակելի տարածք՝ կրկին Արաբկիր վարչական շրջանում: Որպես եկամուտ Անահիտ Ավանեսյանը մեկ տարվա համար հայտարարագրել է 12 մլն դրանմ՝ որպես աշխատավարձ, և ևս 11 մլն դրամ՝ որպես շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից:
Հայտարարագրի համաձայն՝ նա այդ ՍՊԸ- ի 50 տոկոսի բաժնետերն է: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։
Իսկ այժմ «Արմֆարմացիան» ՓԲԸ-ի մասին։ Այն հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է: Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում՝ մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների: Գնորդների ցանկում են տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ, մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք: Հետաքրքիր է՝ կոռուպցիան, շահերի բախումը, պետական լծակները սեփական բիզնեսին ծառայեցնելն էլ ինչպես պետք է դրսևորվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3181 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2200 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1072 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»