211652_close_icon
views-count1819 դիտում article-date 15:54 22-01-2021

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ալմաթիում փետրվարի 5-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Ալմաթիում նույն օրը կկայանա նաև Almaty Digital Forum 2021 ֆորումը: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Թվային ֆորումի «Թվային թարմացում. Թափավազք դեպի նոր իրականություն» պլենար նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների և ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր