3676 դիտում
17:32 22-01-2021
Շուրջ 2700 հոգու աշխատավարձ չի տրամադրվել, թող մեկը մոտենա, պատճառաբանի` ինչո՞ւ այսքան մարդ չի վարձատրվել․ պատերազմին մասնակցած անձինք ակցիա արեցին ՊՆ-ի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/22/live/3502852?fbclid=IwAR2buueM6qj6sEyZDppTyhI3qjJpWKQbmM0PRk5R2inwM8_HI-FTK90tAMA]Tert.am-[/url]ը գրում է. Պաշտպանության նախարարության դիմաց են հավաքվել պատերազմին մասնակցած քաղաքացիներ, նրանք նշում են, որ չեն ստացել իրենց աշխատավարձերը: Նրանք Պաշտպանության նախարարությունից պահանջում են, որ իրենց հստակ տեղեկություն տրամադրվի, թե երբ են աշխատավարձերը տրամադրվելու:
Կամավոր Դավիթ Հովհաննիսյանը նշում է, որ երբ տեղեկացել է, որ պատերազմի մասնակցած անձանց գումար են տրամադրում, դիմել է Պաշտպանության նախարարություն, Կառավարություն, սակայն հստակ պատասխան չի տրամադրվել.
«Կամավոր մեկնել ենք պատերազմական գոտի, այստեղ ինձ հետ են նաև մոբիլիզացիոն զորքերի տղաները, կան նաև կամավորներ, մենք առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել ենք Լաչինի՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում: Գիտեինք, որ դրամական փոխհատուցում է տրվում, դիմել ենք մեր հրամանատարությանը, սակայն ստույգ պատասխան չեն տվել, դիմել ենք ՊՆ, մեզ դիմավորել է գնդապետ Արա Առաքելյանը, ասաց, որ դեկտեմբերի 30 -ին մեր գումարները կփոխանցվեն, սակայն չեն փոխանցվել: Կրկին կապ ենք հաստատել իր հետ, ասել է, որ փաստաթղթերի հետ է խնդիրը, ասել ենք՝ ո՞ւմ դիմենք, ասեց՝ դիմեք Հայաստանի վարչապետին»:
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ կապ է հաստատել նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, նա ասել է, որ Արցախի նախագահը Հայաստանում է, կխոսի և կպատասխանի, բայց պատասխան դեռ չկա.
«ՊՆ-ում հանդիպել եմ գեներալ -մայոր Վարդան Ավետիսյանի հետ, նա ասեց, որ այդ հարցի կարգավորման հետ կապված՝ հանձնաժողով է մեկնել Արցախ: Բայց դեռևս ոչ մի գումար չի փոխանցվել: Թող մեկը մոտենա մեզ, պատճառաբանի՝ ինչու այսքան մարդիկ չեն վարձատրվել, ովքեր իրենց կյանքի գնով ներգրավված են եղել սահմանները պահելու սուրբ գործին»:
Պատերազմի մասնակցի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն` շուրջ 2700 հոգու աշխատավարձ չի տրամադրվել:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
87466 դիտում
23:33 12-06-2018
Կորած տղային տեսնողը թող մոտենա, գրկի ու զանգի ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1192 դիտում
18:54 25-12-2023
Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցման օրը. Հռոմի Պապ
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց