211652_close_icon
views-count1872 դիտում article-date 10:26 23-01-2021

Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, սակայն չի բարձրաձայնել, թե որ դեղամիջոցով են իրեն պատվաստել: Այս մասին գրում է [url=https://www.interfax.ru/world/746487]Интерфакс[/url]-ը: «Իմ 65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ COVID-19-ի դեմ պատվաստվելու: Այս շաբաթ ստացել եմ առաջին չափաբաժինը և ինձ հրաշալի եմ զգում: Շնորհակալ եմ բոլոր գիտնականներին, փորձարկումների մասնակիցներին, կարգավորող մարմիններին և առաջնագշի բուժաշխատողներին, որոնց շնորհիվ հասանք այս պահին»,- գրել է նա: ԱՄՆ-ում կարգավորող մարմիններն այս պահին թույլատրել են կորոնավիրուսի դեմ 2 պատվաստանյութերի կիրառումը՝ Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ արտադրության, ինչպես նաև ամերիկյան Moderna-ի ներկայացրած նյութերը:

Նմանատիպ նյութեր