211652_close_icon
views-count2307 դիտում article-date 15:16 23-01-2021

Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը

Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/world/2021/jan/23/icelandic-man-receives-worlds-first-double-arm-and-shoulder-transplant]The Guardian[/url]-ը: Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի: Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»: Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:

Նմանատիպ նյութեր