211652_close_icon
views-count2680 դիտում article-date 13:48 25-01-2021

Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը

Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիսարեւմտյան Պարսաբադ շրջանում շուտով երկաթուղային տերմինալ կկառուցվի: Այս մասին ասել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բեհնամջուն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրա խոսքով՝ այդ նախագծի հետ կապված տնտեսական, առեւտրային եւ մարդասիրական ոլորտներում համագործակցության հարցով ադրբեջանաիրանական հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել: Բեհնամջուն հավելել է, որ Արդեբիլ-Պարսաբադ երկաթգծի առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է: Նա նշել է, որ այդ տերմինալը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը դեպի Ադրբեջան, Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիայի երկրներ: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Նմանատիպ նյութեր