211652_close_icon
views-count47464 դիտում article-date 12:38 26-01-2021

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ 24-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Արաքս գյուղի բնակիչ 24-ամյա Հակոբ Գրիգորյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, նույն գյուղի Ս․ Գրիգորյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 90-ամյա Ժենյա Պետրոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր