39996 դիտում
14:35 26-01-2021
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Արևաբույր համայնքի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 41-ամյա Խաչատուր Գրիգորյանը և հայտնել, որ մեկ օր առաջ Մասիսի հիվանդանոցում ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը, որի ընթացքում էլ իր ձեռքերին ձեռնաշղթաներ են գցել, իսկ ծեծի հետևանքով էլ իր ոտքը կոտրվել է։
Նույն օրը՝ ժամը 03։00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 31-ամյա Ջիվան Մանուկյանն է։
Վերջինս հայտնել է, որ Մասիսի ոստիկանությունում ծեծի է ենթարկվել, ինչից հետո «ձախ ոտքի զույգ ոսկրերի մետալոօստրիսինթեզից հետո» ախտորոշմամբ հետազոտման է ներկայացել Խ․Գրիգորյանը և հայտնել, որ ոստիկանության Մասիսի բաժնում ինքը նույնպես ծեծի է ենթարկվել։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ջ․Մանուկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի