1712 դիտում
16:29 26-01-2021
«Առաջնահերթություն են Հորադիզ-Զանգելան, Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթգծերի նախագծերը». Ալիև
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շրջանակներում երկաթուղային նախագծերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ներկայում տարածաշրջանում քննարկվում են տրանսպորտի և կապի ոլորտում խոշոր նախագծեր: Այստեղ, իհարկե, գերակա նախագծերը Հորադիզ-Զանգելան երկաթուղու, այնուհետև Զանգելան-Նախիջևան, Նախիջևան-Թուրքիա երկաթուղու նախագծերն են, ինչպես նաև այլ նախագծեր»,-ասել է Ալիևը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ընդունելով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևին:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար, և «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության տրանսպորտի ոլորտում և իր ներդրումն է ունենում այդ աշխատանքում»:
«Ես արդեն հանձնարարել եմ սկսել նախագծել Հորադիզ-Աղբենդ երկաթուղին: Այլ նախագծեր նույնպես արդեն մեկնարկել են: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը սկսվել է: Ինչպես ասացի, երկրորդ օդանավակայանը կկառուցվի Քարվաճառի կամ Լաչինի շրջաններում: Ֆիզուլի-Շուշի մայրուղու շինարարությունը սկսված է»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:
Նմանատիպ նյութեր
3444 դիտում
15:10 07-10-2016
Էդգար Ալլան Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ հոկտեմբերի 7-ին նա մահանում է
3551 դիտում
15:03 03-08-2017
Մայրաքաղաքի վարչական տարածքի երկաթգծերի հարակից հատվածներից հեռացվում է կուտակված աղբը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»