211652_close_icon
views-count1825 դիտում article-date 19:39 26-01-2021

«Բարսան» խաղացողներին չի վճարել կես տարվա աշխատավարձը

«Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի, ինչն անդրադարձել է ֆուտբոլիստների աշխատավարձերի վճարման ժամանակացույցի վրա: Արդյունքում ակումբը ստիպված է եղել վարկ վերցնել, որպեսզի կարողանա վճարել աշխատավարձերը: «Բարսան» խաղացողներին չի վճարել դեկտեմբերին և հունվարին, սակայն խոստացել է պարտքը մարել փետրվարին: Սովորաբար ֆուտբոլիստները փողը ստանում են տարին երկու անգամ՝ ամռանն ու ձմռանը: Ընդ որում, հիմա խաղացողները պետք է աշխատավարձերը ստանային կրճատված չափով, քանի որ ակումբը նրանցհետ պայմանավորվել էր նվազեցնելու շուրջ: Խաղացողները նաև հրաժարվել էին բոլոր պարգևավճարներից, որոնք կարող էին ստանալ այս մրցաշրջանում: Որպես օրինակ, բերվում է հետևյալը. մինչև համավարակը տարեկան 10 մլն եվրո ստացող ֆուտբոլիստը կրճատելուց հետո վաստակում է տարեկան 5,8 մլն եվրո: Մնացած գումարները նա կստանա հաջորդ չորս մրցաշրջաններում: «Բարսայի» ֆինանսական հաշվետվությունում նշված է, որ ակումբի պարտքը կազմում է գրեթե 1,2 մլրդ եվրո:

Նմանատիպ նյութեր