211652_close_icon
views-count43866 դիտում article-date 20:54 26-01-2021

Հովիկ Աբրահամյանի առջև խոնարհված ու ՀՀԿ-ի անդամատոմս ստացած Արսեն Թորոսյանի ընկերը Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում 3 փուլն էլ «անցել» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://armlur.am/1080005/?fbclid=IwAR3OngX9_rszU3c7TBCVQHT4Js-zKQLeM30HRwzQPCZsBhUQkjQQbtZnkmc]ArmLur.am[/url]-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր իրականացվում: Մեզ հայտնի դարձավ, որ մրցույթի 3 փուլն էլ հաղթահարել է Նարեկ Վանեսյանը: Վանեսյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Հավելենք, որ վերջինս առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է: Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով։ Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար: Այսպիսով, Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 եւ 2 կետերի հատկանիշներով` խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, սակայն, կարճվել է: [b]Սոնա Գրիգորյան[/b] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր