1329 դիտում
10:11 27-01-2021
Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության ղեկավար կազմի հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանին և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին: Հյուրերը նախարարին են ներկայացնել իրականացվող ծրագրերն, ապագա պլանները և պատրաստակամություն հայտնել ներգրավվել նախարարության կրթական ծրագրերում և նոր նախաձեռնություններում:
Նախարարն իր հերթին նշեց, որ 2020 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումներ ունեն․ավելացել է ոլորտի աշխատակիցների թիվը, աճել է շրջանառությունը։
Հ․ Արշակյանը հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր ունեն Պոլիտեխնիկի հետ կապված։
Միության գործադիր տնօրեն Է․ Մուսայելյանը նշեց, որ իրենք ծրագրում են Stаrt Up շարժում սկսել։ «Մասնավոր հատվածի որոշ խնդիրներ փորձելու ենք լուծել համալսարանականների օգնությամբ։ Նոր ծրագրով նախատեսում ենք ձեռներեցության հմտություններ սովորեցնել, համատեղ աշխատանքի տարածք տրամադրել ուսանողներին»,- մասնավորեցրեց Է․ Մուսայելյանը։
Հ․ Արշակյանը կարևորեց նմանատիպ ծրագրերի իրագործումը նաև մարզերում։ Նշեց, որ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել, կեսը՝ մարզերից։ «Հիմա անհրաժեշտ է շարունակական ծրագրերի օգնությամբ նպաստել, որպեսզի այդ ծրագրերի շրջանավարտները հենց տեղում՝ իրենց բնակավայրերում, թիմեր ձևավորեն, ընկերություններ ստեղծեն և մարզերը զարգացնեն: Այս բոլոր նախաձեռնություններում խրախուսվում են մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը»,- ասաց նախարարը։
Նման ծրագրերի իրականացման առաջնային կարիք կա Կապանում, նաև Արցախում։ Առաջիկայում նախարարը պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
790 դիտում
19:29 01-02-2024
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է ՏՀՏ գործատուների միության համաժողովին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»