211652_close_icon
views-count2648 դիտում article-date 13:08 28-01-2021

Սաուդյան Արաբիայում կոռուպցիոն սխեմա է բացահայտվել, որի օգնությամբ ավելի քան 3 միլիարդ դոլար է դուրս բերվել արտերկիր

Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը բանկերի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որի օգնությամբ 11.5 միլիարդ սաուդյան ռիալ (ավելի քան 3 միլիարդ դոլար) է ապօրինի կերպով փոխանցվել արտասահմանյան հաշվեհամարներին: Այս մասին հայտնել է Թագավորության վերահսկողության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Հուսեյնը, փոխանցում է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10565209]ТАСС[/url]»-ը` վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը: Նրա խոսքով` ֆինանսական հանցագործությունը հնարավոր է եղել բացահայտել կենտրոնական բանկի վերահսկողական քաղաքականության եւ կառավարման մասնագետների արհեստավարժության շնորհիվ: Ալ-Հուսեյնը նշել է, որ հանցագործությունը բացահայտվել է, հանցագործները կալանավորվել են, նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու, փաստաթղթեր կեղծելու եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ: Հանցանքի ծանրությունից կախված` մեղադրյալներին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Նմանատիպ նյութեր