2717 դիտում
15:17 28-01-2021
Հադրութում ԱԱԾ-ն իմ մարտական ստորաբաժանումը զինաթափեց պատերազմի ամենաթեժ պահին, և ինձ տեղափոխեցին Երևան. ինչո՞ւ, թող պատասխանի Փաշինյանը․ Արթուր Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Պետք է հասկանանք դավաճանության պատճառները, ամեն ինչ վեր հանենք, դեռ ոչինչ չի ավարտվել, նոր է սկսվում: Զինվորականն իրեն բարոյական իրավունք չի վերապահում շիրիմներին այցելելու, քանի դեռ այդ վրեժը չի լուծվել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/28/Artur-ayvazyan/3508368?fbclid=IwAR19xPJMYIy4PfOoyTQO1LSYvPvgnv8FwasjYGLzBkmZuhB1Yx7gId03uG4]Tert.am[/url]-ը։
Դիտարկանը, թե բոլորը դավաճանների մասին են խոսում, սակայն անուններ չեն տալիս, նա արձագանքեց. «Հադրութի դեպքերով երկու քրեական գործ է հարուցվել՝ պատերազմական հանցագործությունների էպիզոդներով: Եթե օբյեկտիվ քննութուն ընթանա, գոնե մի դավաճանական դեպք բացահայտվի, կհասկանանք՝ այս ամբողջ շղթան, և թե ինչ տեղի է ունեցել»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, արդյո՞ք հողերը հանձնել է, Այվազյանն արձագանքեց. «Ես դա արդեն համարում եմ անառարկելի փաստ, և եթե ինքը ոչ մի առնչություն չունի այս ամեն ինչին, հետպատերազմյան այս ամբողջ շրջանում ինչո՞ւ չի բացահայտում՝ ինչ տեղի ունեցավ, Եռաբլուրն ինչո՞ւ այսքան լայնացավ, ո՞վ է սրա պատասխանը տալու: Միանշանակ, նա դավաճան է և պատասխան է տալու»,-ասաց նա նշելով, թե Փաշինյանը պետք է հեռանա:
«Ես միանշանակ համոզված եմ, որ Փաշինյանը ոչ միայն պետք է հեռանա, այլև պետք է ենթարկվի պատասխանատվության, և երկրի կառավարումը հրատապ կարգով պետք է անցնի ռազմական ուղղվածության: Քաղաքական գործիչները տանուլ են մեր ամբողջ պետական համակարգի գործունեությունը»,-ասաց նա՝ նշելով նաև, թե դավաճանը միայն Փաշինյանը չէ, կան խորքային պատճառներ:
«Նայեք ժողովրդի թմբիրին: Մի քանի օրից սկսվելու են ավելի մեծ զորավարժություններ, ժողովրդի ձայնը չի լսվում, ոչ ոք դրա մասին չի խոսում: Այս թմբիրից արթնանալ է պետք, և կստանանք այն բանակը, որ մեզ հիմա պետք է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե իշխանությունները նշում են, որ «նախկիններն իրենց գրպանն են գցել Արցախի հարցը», Այվազյանն արձագանքեց. «Եթե նախկինները Արցախը գցեցին իրենց գրպանը, ապա ներկաների ժամանակ Հադրութի օպերացիաների ընթացքում իմ մարտական ստորաբաժանումը ԱԱԾ ուժերով զինաթափեցին պատերազմի ամենաթեժ պահին, երբ ամենակարևոր խնդիրներն էինք կատարում և դիմագրավում էինք հակառակորդի կոնկրետ դիվերսիոն խմբերին: Ինձ զինաթափելով տեղափոխեցին Երևան: Հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին եմ հարցնում՝ ինչո՞ւ»,-ասաց նա:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/28/Artur-ayvazyan/3508368?fbclid=IwAR19xPJMYIy4PfOoyTQO1LSYvPvgnv8FwasjYGLzBkmZuhB1Yx7gId03uG4]սկզբնաղբյուր[/url] կայքում
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/28/Artur-ayvazyan/3508368?fbclid=IwAR19xPJMYIy4PfOoyTQO1LSYvPvgnv8FwasjYGLzBkmZuhB1Yx7gId03uG4]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար