211652_close_icon
views-count1583 դիտում article-date 09:40 29-01-2021

Ակնհայտ հովանավորչություն, շահերի բախում, կոռուպցիոն դրսևորումներ կառավարությունում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության անդամների անունները բազմիցս են կապվում կոռուպցիոն դրսևորումների հետ: Օրինակ՝ ՀՀ առողջա­պահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա ամուսնու բիզնես շահերի և կապերի մասին հրապարա­կումներ բազմիցս են եղել: Մասնավորապես, հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ըն­կերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժո­ղությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ: 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվով Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 19-ին հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ և մի քանի փաստ ներկայացրել Ավանեսյանի, նախկին նախարար Արսեն Թորոսյանի և արդարադատության նախա­րար Ռուստամ Բադասյանի մասին` փորձելով հասկանալ, թե արդյոք վարչապետն այս փաստերը համարո՞ւմ է կոռուպցիա և ինչ­պես է վերաբերվում դրանց: Ներկայացնելով Անահիտ Ավանեսյանի մասով առկա փաստերը՝ փորձել էինք հասկանալ, «1. Արդյոք սա կոռուպցիայի դրսևորում չէ՞, ի՞նչ երաշխիք կա, որ դառնալով նախարար՝ տիկին Ավանեսյանը չի շարունակի նույն՝ անձնական շահերի սպասարկման գործընթացը: 2 Ինչպե՞ս եք վերաբերվում հովանավորչության կոնկրետ դրսևորմանը» Նկատենք՝ նույնաբովանդակ մեղադրանքներ կային նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասով․ նշվում է, թե վերջինս իր տիկնոջ ենթակայությամբ գործող ՄԻԲՍ բժշկական կենտրոնին հատկացվող պետպատվերը 2019-ին 25 մլն դրամից դարձ­րել է 57 մլն դրամ: Այդ պատճառով փորձել ենք ճշտել․ «1. Արդյոք Արսեն Թորոսյանի այս պահվածքը կոռուպցիայի կոնկրետ դրսևորում չէ՞: 2. Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլը»: Հարց էինք ուղղել նաև ՀՀ արդարադատություն նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ առկա լուրերի մասին, թե նա նախարար նշանակվելու օրվանից իր ընկերներին ու հարազատներին պատասխանատու պաշտոնների է նշանակել, և հե­տաքրքրվել՝ արդյոք սրանք կոռուպցիայի կոնկրետ դրսևորումներ չե՞ն: Եվ ահա, համադրելով փաստերը՝ «Ժողովուրդ» օրաթեր­թը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ պարզելու, թե նա ինչպես է արձա­գանքում այս կոռուպցիոն դրսևորումներին այն դեպքում, Երբ անընդմեջ բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Եվ, ահա, մեր հարցումից օրեր անց վարչապետի աշխատակազմից ստանում ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ բազմիցս արտահայ­տել է իր դիրքորոշումը, և եթե որևէ քաղաքացու կամ զանգվածային լրատվության միջոցի հայտնի են կոռուպցիոն դրսևորումների մասին փաստեր, ապա հորդորում ենք դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առանձնապես կարևորում է նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեությունն ու աջակցու­թյունը»: Սակայն նկատենք՝ լրատվամիջոցների կողմից բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք իրավապահները կարող համարել քննության առիթ և սկսել ուսումնասիրություններ: Այնպես որ, հերթն արդեն իրավապահ մարմիններինն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր