211652_close_icon
views-count1747 դիտում article-date 16:24 29-01-2021

Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ՝ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցում

Ս.թ. հունվարի 28-ին տեղի է ունեցել «Why Think Tanks Matter» ուղեղային կենտրոնների ամենամյա գլոբալ համաժողովը՝ առցանց ձևաչափով, որի ընթացքում ավանդանդաբար հրապարակվում է նաև ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի կողմից կազմվող ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ աննախադեպ առաջընթաց է ունեցել և 2020 թ. արդյունքներով միանգամից 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը (2019թ. արդյունքներով 59-րդ տեղում էր), իսկ աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում պահպանել է իր դիրքը՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը։ Նշենք, որ «Ամբերդ» հետազոտական ուղեղային կենտրոնների համաշխարհային զեկույցում առաջին անգամ ընդգրկվել է չորս տարի առաջ՝ 2017 թ. արդյունքներով «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր