4625 դիտում
17:40 31-01-2021
«Սևան»-«Շիրակ» խաղից հետո մրցավարը բռունցքով հարվածել է դաշտի տերերի ֆուտբոլիստին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 1-ին լիգայում հանդես եկող «Սևան» ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
««Սևան» - «Շիրակ» կամ կռվարար մրցավարը
Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական ծածկով խաղադաշտում այսօր՝ հունվարի 31-ին կայացավ ստուգողական հանդիպումը «Սևան» և «Շիրակ» թիմերի միջև։
Չնայած խաղի ստուգողական կամ ընկերական կարգավիճակին բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց, ու հաղթողը որոշվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ։ Գյումրիի թիմը իրացնելով 11 մետրանոց հարվածը, հաղթանակի հասավ՝ 2։1 հաշվով։
Երկու թիմերն էլ երկու խաղակեսերում հանդես եկան տարբեր կազմերով։ Շարունակվում են թե հիմնական կազմի խաղային օղակների համագործակցության հղկումներն ու տակտիկական տարբեր փորձարկումները, և թե նոր ֆուտբոլիստների փորձարկումները։ Կարճ ասած մարզիչների համար բավականին ծանրաբեռնված ու կարևոր ժամանակահատված է։
Մեր թիմի մասնավորապես այսպես ասած առաջին կազմը շատ լավ խաղակես անցկացրեց, ու մինչև ընդմիջում խաղի հաշիվը հավասար էր՝ 1։1։ «Սևան» -ի կազմում գոլի հեղինակ դարձավ՝ Ախմեդ Ջինդոյանը։ Իսկ երկրորդ կեսում գրանցվեց դարպասի մեկ գրավում 11 մետրոնացով, որն էլ հաղթանակ ապահովեց «Շիրակ»-ին։
Խաղն ավարտվեց ու թիմերը պատրաստվում էին գնալ դեպի հանդերձարան, ու տեղի տվեցին մրցավարի նյարդերը։ Խաղը սպասարկով մրցավար Սամվել Հովսեփյանը հարվածեց «Սևան» -ի ֆուտբոլիստ Հակոբ Համբարձումյանի դեմքին մի ակնթարթում ամեն ինչ հասցնելով մինչև վտանգավոր աստիճանի։
11 մետրանոց նշանակելու ժամանակ «Սևան» -ի ֆուտբոլիստը ֆուտբոլին բնորոշ ձևով դժգոհեց մրցավարի որոշումից։ Ոչ մի արտասավոր բան չկար այդ դրվագում։ Բայց մրցավարն անդրդվելի էր, ու ցույց տալով նշակետը այլևս ոչ մի այլ որոշում չկայացրեց։ Եթե «Սևան» -ի ֆուտբոլիստը իրեն ավելորդ արտահայտություններ էր թույլ տվել, ապա մրցավարը դրա համար իր գրպանում ուներ երկու գույնի՝ դեղին և կարմիր քարտ, բայց Սամվել Հովսեփյանը, ոչ մեկը, ոչ էլ մյուսը ցույց չտվեց ֆուտբոլիստին։
Ազդարարելով խաղի ավարտը մրցավարը դիմեց «կտրուկ» գործողությունների։ Մոտենալով Համբարձումյանին բռցքամարտին բնորոշ աջ հուկով փորձեց նոկդաունի ենթարկել ֆուտբոլիստին։ Ու միայն երկու թիմերի ֆուտբոլիստների ու մարչական կազմի միջամտության շնորհիվ հաջողվեց հանդարտեցնել մթնոլորտը։ Թե ինչո՞վ էր մտածում մրցավարը ֆուտբոլիստին հարվածելիս դժվար է հասել, բայց հաստատ գլխով չէր մտածում։
Հարվածել ֆուտբոլիստին,այն էլ խաղադաշտում երբ հանդիպման մասնակիցները դեռ չեին լքել մրցասպարեզը սա նորություն է հայկական ֆուտբոլում։ Միգուցե նման նորարաություններով ենք փորձելու զարգացնել ֆուտբոլը Հայաստանում։ «Սևան» -ի 18 ֆուտբոլիստներ կարող էին մրցավարին, ու նրա օգնականներին պարզապես ջախջախել այդպիսի իրավիճակում։
Սակայն մրցավարին օգնության հասան մրցող կողմերի ներկայացուցիչներն ու սահմանն անցնել ոչ ոքի չհաջողվեց։ Աննախադեպ երևությները շարունակվում են հայկական խաղում։ Նման իրավիճակում մի բան է մխիթարում։ Խաղն ընկերական էր, և անկախ մրցավարի պահվածքից, մրցող կողմերը իրար շնորհակալություն հայտնեցին խաղի համար, և բարեկամաբար բաժանվեցին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5088 դիտում
20:23 15-07-2020
Ռուսաստանում մրցավարը խաղի ժամանակ բռունցքով հարվածել է ֆուտբոլիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27034 դիտում
15:07 28-03-2018
Իսպանիա-Արգենտինա. Մեսին դաշտի տերերի 6-րդ գոլից հետո հեռացել է տրիբունայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2980 դիտում
12:22 18-02-2014
Մրցավարը նոկաուտի է ենթարկել ֆուտբոլիստին. տեսանյութ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2896 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում