211652_close_icon
views-count22348 դիտում article-date 01:02 01-02-2021

Այն, ինչ ձեզ կներկայացնեմ, այդ մասին որևէ մեկը, որևէ անգամ չի խոսել.ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆ

Ուշադրություն❗️ Այն, ինչ ձեզ կներկայացնեմ, այդ մասին որևէ մեկը, որևէ անգամ չի խոսել։ Այս տարիների ընթացքում շատ է շահարկվել մարտի 1-ի դեպքերը և զանգվածային անկարգությունների մասնակիցները ներկայացվել են որպես « խաղաղ » ցուցարարներ։ Այդպիսի « խաղաղ » ցուցարարներից մեկն էլ Սարգիս Քլոյանի որդին էր՝ Գոռ Քլոյանը։ Այո, այո այն սարգիս քլոյանը, որը նիկոլին 30 մլն դրամով վաճառեց իր որդու արյունը, բայց մահացած իր որդու ընտանիքին այդ գումարից և ոչ մի լումա չտվեց։ Հեռավոր 2008 թ-ին ես զբաղեցնում էի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնը։ Օպերատիվ ծառայությունների կողմից ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն.« ըստ օպերատիվ տվյալների՝ Գոռ Քլոյանը օգտագործում է թմրանյութ և չի բացառվում, որ մարտի 1-ի զանգվածային անկարգություններին մասնակցել է թմրանյութ օգտագործած վիճակում» ։ Այդ փաստի վերաբերյալ անձամբ եմ խոսել այն ժամանակվա ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ, այժմ երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հետ և որոշեցինք ավելորդ կրքեր չբորբոքելու համար այդ փաստը չհրապարակել։ Այժմ հարկադրաբար խոսեցի այդ մասին, միայն այն պատճառով, որ քլոյան սարգիսը անցնում է մարդկային ու բարոյական բոլոր սահմանները։ Այդ մարդկային խոտանը չգիտես թե ինչի՞ համար էր, որպես տուժող նստում դարի խայտառակութրուն դատավարությանը (նախագահ Քոչարյան և մյուսներ), հիմա էլ Քոչարյանի վերադարձի հետ կապված իրեն թույլ է տալիս տարաբնույթ վայրահաչություններ։ Ասել կուզեմ՝ լռբերը սրբեր են դարձել...։

Նմանատիպ նյութեր