7287 դիտում
18:22 01-02-2021
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը