1352 դիտում
09:47 03-02-2021
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում դատարանների բեռնաթափման հարցն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է բեռնաթափելու դատարանների ծանրաբեռնվածությունը եւ ապահովելու ավելի որակյալ քննություն։ Այդ նպատակով առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից։ Դրա շրջանակներում նախատեսվում է դատավորների թվակազմն ավելացնել ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում:
ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագծի լրամշակված տարբերակը, որը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Նախագծի հեղինակները կարծում են, որ դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման, իսկ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը եւ այդ ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստեն, որ դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն։ Մյուս կողմից՝ հասարակական ընկալման տեսանկյունից՝ կբարձրանա դատական իշխանության նկատմամբ վստահությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13616 դիտում
17:06 02-07-2017
ԱԺ-ն հուլիսի 4-ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում Սևանա լճի հարցն է
2347 դիտում
10:56 22-06-2020
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է լինելու. օրակարգում Սահմանադրության փոփոխության հարցն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»