3739 դիտում
14:53 03-02-2021
ԱԺ-ի դիմաց ակցիայի մասնակիցներն ուսապարկեր, գոմաղբ նետեցին ԱԺ բակ. կան բերման ենթարկվածներ, այդ թվում Գեղամ Մանուկյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Ակցիայի մասնակից մի խումբ երիտասարդներ ուսապարկեր և գոմաղբ էին բերել իրենց հետ, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/02/03/protest/3513194]Tert.am[/url]-ը։
Երիտասարդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսապարկում նիստից ուշացած պատգամավորներից մեկն է: «Նրա ուղեղի պարունակությունը մենք փորձել ենք ցույց տալ: Այս պատգամավորը նման է նույն այն պատգամավորին, որը երեկ հանդես եկավ հայտարարությամբ: Անձամբ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ վիրավորել է, այս անձը իրավունք չունի այս շենքի ներսում գտնվի և առավել ևս միջազգային կոնֆերանսներում ներկայացնի ՀՀ-ն, նա ներկայացրել է թուրքական շահը: Մենք ոչ թե չենք հանդուրժելու իրենց, այլ իրենց մերժելու ենք, նվաստացնելու, ստորացնելու ենք»,- ասաց երիտասարդը:
Նշենք, որ խոսքը պատգամավոր Անուշ Բեղլոյանի մասին է, ով միջազգային կոնֆերանսում ելույթի ժամանակ ասել էր, թե կարևոր չէ, թե ում պատմական հողն է Արցախը կողմերից որն է սկսել պատերազմը:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արթուր Մանուկյանին, երիտասարդները նշեցին, որ նա էլ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին արված հայտարարությունն արդարացնելու համար, կասկածի տակ է դրել Կարսի հայկական լինելու հանգամանքը:
Այսպիսով՝ նրանք խորհրդարանի բակ նետեցին ուսապարկեր, որոնց մեջ տեղավորված էին այդ 2 պատգամավորների լուսանկարները, որոնք, ըստ նրանց, թուրքամետ, ադրբեջանամետ հայտարարություններ են կատարել: Նրանք նաև բերել էին գոմաղբ, որը նետեցին խորհրդարանի բակ: Ցուցարարները նաև «դավաճան» գրառմամբ Անուշ Բեղլոյանի նկարները նետեցին գետնին:
Այս իրադարձություններից հետո ոստիկանություն սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվածների մեջ է նաև «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»