1268 դիտում
09:21 04-02-2021
Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակիչ պետք է ստանա բժշկական որակյալ ծառայություն
«Առողջ Հայաստան» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի և առողջապահության նախարարության հետ համատեղ, կլրացնի Տավուշի մարզի համայնքներում առաջնային բուժօգնության ծառայությունների մատուցման պակասը:
Ծրագիրը և դրա իրականացման վերաբերյալ հարցերը քննարկել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ոլորտի մարզային պատասխանատուները և «Առողջ Հայաստանի» հիմնադիրները:
«Առողջ Հայաստան» հիմնադրամը կապահովի ընտանեկան և նեղ մասնագետ բժիշկների երկարատև, շարունակական ներկայությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներում, որտեղ առկա է հիմնական բուժօգնության ծառայության մատուցման պակաս:
«Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակիչ պետք է ստանա իր պահանջները լիարժեք բավարարող բժշկական որակյալ ծառայություններ»,- ասել է Հայկ Չոբանյանը:
Տավուշի մարզից մեկնարկող այս ծրագրի միջոցով հնարավորություն կստեղծվի բարեփոխումներ կատարել՝ ապահովելով որակյալ բժշկական ծառայություններ մարզի յուրաքանչյուր բնակչի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
«Առողջ Հայաստանը» հիմնադրամը կապահովի ընտանեկան և նեղ մասնագետ բժիշկների երկարատև, շարունակական ներկայությունը Տավուշի...
Опубликовано ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ Среда, 3 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
751 դիտում
15:14 19-05-2023
ՄԻՊ-ին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է մասնագիտական որակյալ մոտեցում ստանա. Անահիտ Մանասյան
1293 դիտում
21:47 12-02-2014
Խստորեն պետք է հսկենք, որ հիվանդը որակյալ բուժծառայություն ստանա. Դերենիկ Դումանյան
1006 դիտում
14:13 23-04-2021
Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ռուս ռազմական բժիշկներից որակյալ բուժօգնություն եւ խորհրդատվություն է ստացել
Այս բաժնից
784 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված