211652_close_icon
views-count6007 դիտում article-date 19:54 05-02-2021

Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեմ պահանջում, քանզի նա այլևս գոյություն չունի, նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում,ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»:

Իմ պահանջներն ուղղված չեն իրեն, քանզի նա այլևս գոյություն չունի, նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը:

Եթե պահանջում ես պետության ղեկավարի հրաժարականը, ապա անուղղակի ճանաչում ես նրան որպես պետության ղեկավար, ընդունում նրան որպես քաղաքական միավոր և վարում ես քաղաքական պայքար:

Հանցագործի հրաժարականը չեն պահանջում, նրան անմիջապես կալանավորում են ու սկսում անկախ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն՝ կատարված հանցագործության ամբողջ ծավալը և բոլոր մասնակիցներին բացահայտելու նպատակով:

Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց կամ ձերբակալում են, կամ ֆիզիկապես ոչնչացնում: Սա կանոն է, որը կիրառում են բոլոր կայացած պետությունների ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու հատուկ ծառայությունները

Իսկ ի՞նչ են անում պետական դավաճանների հետ, որոնց ուղղակի մեղքով զոհվել են 5000-ից ավել հայորդիներ, կորսվել է Հայրենիքի մեկ երրորդը:

Օրինակ Հայաստանում փորձում են պայմանավորվել . . .»։

Նմանատիպ նյութեր