57744 դիտում
18:35 07-02-2021
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 33-ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 19:35-ի սահմաններում, Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Դումիկյանը, Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Դումիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+