59333 դիտում
19:14 10-02-2021
Կասկադյորական ավտովթար Արագածոտնի մարզում. 42–ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Արտակ Գևորգյան իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Սիրակ Մինասյանն ու Մանուկ Սարգսյանը:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը, համայնքային ոստիկան Ռոման Թորոսյանն ու հերթապահ մասի օրվա պատասխանատու Զալիբեկ Խաչատրյանը:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+