211652_close_icon
views-count1964 դիտում article-date 14:36 11-02-2021

«Սպուտնիկ V»-ն կարող է համաշխարհային հաջողություն բերել Ռուսաստանին. The Washington Post

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաջողությամբ կիրառումը և պատվաստումների արդյունքների դրական գնահատականները կարող են Ռուսաստանի համաշխարհային հաջողության սկիզբը դառնալ այդ ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Washington Post ամերիկյան թերթը:

Հրապարակման հեղինակը նշում Է, որ «ոչ այնքան վաղուց ռուսաստանյան կորոնավիրուսային պատվաստանյութի շուրջ խոսակցությունները ծաղր էին առաջացրել» Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչների մոտ:

«Բայց այժմ «Սպուտնիկ V»-ն, որը կոչվում Է աշխարհում առաջին արբանյակի պատվին, որի արձակմամբ Խորհրդային Միությունն ի սկզբանե գերազանցեց ամերիկացիներին տիեզերական մրցավազքում, կարծես սկսում Է միջազգային մասշտաբով հաջողության պատմություն դառնալ»,-գրում Է պարբերականը:

Հոդվածում ուշադրություն Է դարձվում այն բանին, որ այդ գնահատականները հայտնվել են այն ժամանակ, երբ The Lancet բրիտանական բժշկական հանդեսը հոդված հրապարակեց, որում հաստատվեց, որ պատվաստանյութը 91,6 տոկոս արդյունավետություն ունի առաջին ներարկումից հետո 21 օր անց եւ 91,8 տոկոս՝ այն անձանց մոտ, որոնք 60-ից բարձր տարիքի են:

«Դա նրան դնում Է Pfizer-BioNTech-ի և Moderna-ի նշանավոր պատվաստանյութերի հետ մի շարքում»,-գրում Է թերթը` նշելով, որ «տասնյակից ավելի երկրներ հավանություն են տվել պատվաստանյութին շտապ կիրառման համար, և այժմ, երբ այն ստացել Է The Lancet-ի հավանությունը, պատրաստուկի ավելի լայն կիրառման հնարավորությունն աճել Է»:

 

Նմանատիպ նյութեր