211652_close_icon
views-count4198 դիտում article-date 16:30 11-02-2021

Մարտից ևս 4 ամսով Արցախի յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 68․000-ական դրամ աջակցություն՝ բացառությամբ արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձանց

Արցախի քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնություն կտրամադրվի։ Աջակցության տրամադրման կարգը կառավարությունը պատրաստվում է ընդունել գրավոր ընթացակարգով:

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ Արցախի քաղաքացիներին աջակցելու համար մի շարք միջինացումներ են իրականացվել․

«Արդեն 15 մլրդ դրամից ավել աջակցություն է տրամադրված 100 000-ից ավելի քաղաքացիների։ Առաջարկվում է մարտ ամսից ևս 4 ամսով Արցախի քաղաքացիներին յուրաքանչյուր անձի հաշվով տրամադրել 68 000 դրամ դրամական աջակցություն՝ բացառությամբ արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձանց»,- ասաց նա՝ ներկայացնելով նաև սահմանափակման հիմնավորումը․

«Սա պայմանավորված է նրանով, որ բացի ուղիղ ֆինանսական միջոցառումներից՝ աշխատանքի խրախուսման մի շարք միջոցառումներ ենք անում Արցախի մեր գործընկերների հետ։ Մասնավորապես, այն անձինք, որոնք ժամանակավորապես գտնվում են ՀՀ-ում, զբաղվածության կարճաժամկետ ծրագրերին են մասնակցում, իսկ Արցախում 2021-ի հունվարից 6 ամիս ժամկետով մի շարք ընկերությունների մասով եկամտային հարկի ամբողջական վերադարձ է նախատեսվում»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ: 

Նմանատիպ նյութեր