211652_close_icon
views-count19057 դիտում article-date 19:44 11-02-2021

Հայաստանը ճանաչելու համար պետք է քայլես նրա լեռներով ու ձորերով. Նորայր Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան  օգտատեր Նորայր Հակոբյանն իր էջում գրում է.
Այս էջը ստեղծել եմ, որպեսզի Ձեզ ներկայացնեմ մեր չքնաղ երկիրը, մեզ շրջապատող աշխարհն ու կիսվեմ զբոսաշրջության հետ կապ ունեցող նորություններով։

Ես սիրում եմ ճամփորդել ու կարծում եմ ճամփորդությունը հիանալի միջոց է ինքդ քեզ ճանաչելու համար։
Մինչ օրս հասցրել եմ լինել 8 երկրում (Ռուսաստան,Վրաստան, Թուրքիա, Իսրայել, Պաղեստին, Հունաստան, Իտալիա, Վատիկան)։
Քայլել եմ ՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի, Վանի, Կարսի, Մուշի, Էրզրումի, Կապադովկիայի, Ստամբուլի, Երուսաղեմի, Բեթղեհեմի, Թել Ավիվի, Աթենքի, Վերոնայի, Սիենայի, Ֆլորենցիայի, Հռոմի, Վենետիկի, Նեապոլի, Պիզայի, Միլանի փողոցներով:
2020 թ.ի օգոստոսի 2-4-ը բարձրացել եմ Արարատ լեռը (5137մ.):

Մի քանի տասնյակ անգամ եղել եմ Արևմտյան Հայաստանում ու սիրահարվել եմ Վանին:
Բայց այս բոլորից զատ ինձ համար կա ՀԱՅԱՍՏԱՆ

Սիրում եմ քայլել Հայաստանով մեկ ու կարծում եմ, որ Հայաստանը ճանաչելու համար պետք է քայլես նրա լեռներով ու ձորերով։
Մի քանի տարվա իմ ճամփորդական փորձով և էմոցիաներով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ այս էջի միջոցով:
Կարող եք հետևել ինձ YouTube-ում, որտեղ տեսանյութերի միջոցով փորձում եմ կիսվել իմ ճամփորդություններով:
Հետևիր իմ էջերին ու ճամփորդիր ինձ հետ միասին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր