211652_close_icon
views-count4433 դիտում article-date 14:55 12-02-2021

«Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Բրիտանիային». Իրանում նշել են Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը

Միլիոնավոր իրանցիներ մասնակցել են Իրանում Իսլամական հեղափոխության 42-ամյակի առթիվ կազմակերպված երթերին, հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Tehran Times -ին:

Համազգային ավտոերթն այս տարի այլ կերպ է անցկացվել՝ կապված կորոնավիրուսային համաճարակի տարածման հետ, ինչը մեծապես ազդել է հանրահավաքների կազմակերպման վրա՝ հանրապետության ողջ տարածքում: Սակայն իրանցիները հեղափոխության տարեդարձը նշելու նոր տարբերակներ են գտել: Չորեքշաբթի առավոտյան մայրաքաղաք Թեհրանում և երկրի այլ քաղաքներում մեքենաների, մոտոցիկլների և հեծանիվների երթեր են անցկացվել հաջակցություն իսլամական հեղափոխությանն ու դրա առաջնորդների:

Ինչպես հայտնում է իրանական Fars News-ը, Թեհրանում մայրաքաղաքի տարբեր հատվածներից եկող հազարավոր մեքենաներ, մոտոցիկլներ և հեծանիվներ հավաքվել են մայրաքաղաքի գլխավոր Ազատության հրապարակում և հանրահավաքների անցկացման այլ խոշոր վայրեում:

Ցուցարարները շրջել են «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Բրիտանիային» գրություններով պաստառներով և մի շարք այլ կարգախոսներով`ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության առաջնորդի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի («Ղոդս») նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նկարով պաստառներն են ծածանել:

Միլիոնավոր իրանցիներ ամեն տարի հավաքույթներ են անցկացնում 1979 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ, որը տապալել է շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի ռեժիմը:

«Մեր հեղափոխությունը անկախության և արժանապատվության համար անխնա ազգային ջանքերի արդյունք էր: Մենք երկար ճանապարհ ենք անցել ՝ մեծ նվաճումներ գրանցելով տանը և արտերկրում: Հանգստություն չենք ունենա  մինչ մեր իդեալները չկատարվեն՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր զոհաբերեցին ամեն ինչ առաջխաղացման համար», - չորեքշաբթի իր թվիթերյան օգտահաշվում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբազադեն:

Նմանատիպ նյութեր