211652_close_icon
views-count6042 դիտում article-date 09:19 13-02-2021

Հայկական բանակի հզորացումը կարող է կանխել տարածաշրջանի թրքացումը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեկ Կարս քաղաքում ավարտվեցին փետրվարի 1-ից սկսված «Ձմեռ 2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Դրանցում ներգրավված էին տանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ։ «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Սոնա Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այն հանգամանքը, որ զորավարժությունները խաղարկվում էին ՀՀ-ին եւ մասնավորապես՝ Գյումրու ռուսական ռազմաբազային սահմանակից Կարս «Աքբաբա» զորավարժարանում, հստակ ուղերձներ էին զորավարժությունների հիմնական թիրախների մասով։

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով, այս զորավարժությունների առանձնահատկությունն այն էր, որ հստակ նշում էր նոր զինտեխնիկայի փորձարկումների մասին, ինչպես նաեւ այնպիսի ստորաբաժանումների՝ դիվերսիոն խմբերի ներգրավման մասին, որոնք լեռնային պայմաններում պետք է հայտնաբերեին հակառակորդի ականանետային միջոցները եւ ոչնչացնեին։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր