79252 դիտում
12:42 13-02-2021
Արտակարգ դեպք Արարատի մարզում. մոտ 500 պտղատու ծառեր կրակի են մատնվել. գյուղացիներն ասում են. «Թող պարզեն՝ արդյո՞ք միտումնավոր չեն հրկիզել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկ ժամից ավելի է, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը գտնվում են Արարատի մարզի Արմաշ գյուղի վարչական տարածքում գտնվող, նույն գյուղի մի քանի բնակիչներին պատկանող մրգատու այգիների տարածքում:
Գյուղի մի քանի բնակիչներ ահազանգել են Արմաշի գյուղապետարան, որ մեկ օր առաջ կասկածելի հանգամանքներում հրդեհ է բռնկվել իրենց կողմից տարիներ առաջ ստեղծված ծիրանի, խնձորի, խաղողի և մի քանի այլ մրգատու ծառերի այգիներում:
Այգիներում առաջացած կրակի մասին երբ իմացել են, շտապել են հրդեհի վայր և սեփական ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն ասում էին. «Հալալ քրտինքով մեր ընտանիքներով ստեղծել ենք այս այգիները: 15-20 տարի, կարելի է ասել, 24 ժամ խնամել ենք: Արդեն նույնիսկ միրգն էինք հավաքում, վաճառում ու բանկերի վարկերն էինք հազիվ մուծում, մի քանի կոպեկ էլ մնում էր՝ հոգում էինք մեր սոցիալակա խնդիրները:
Կրակը այնքան արագ էր տարածվում, որ նույնիսկ չհացրեցինք զանգահարել ԱԻՆ: Մեր ուժերով սաղ հանգցրեցինք: Ցավոք, մոտ 500 ծառ բներով այրվել են: Երնի 80 տոկոսն էլ բերք չտա: Ո՛չ թշնամիներ ունենք, ո՛չ էլ չուզողներ: Թե ո՞վ է դիտմամբ կամ անփութությամբ կրակի մատնել մեր քրտինքը, չենք արող ասել:
Դիմել ենք գյուղապետարան: Գյուղապետն օպերատիվորեն արձագանքել է, գյուղապետից գոհ ենք, ինչ հնարավոր է՝ արել է:
Հիմա ուզում ենք Արարատի ոստիկանությունն ու հրշեջ-փրկարարները հետաքննություն կատարեն, իմանանք՝ սա միտումնավոր է արվել, թե անփութություն է:
Միլիոնների վնաս ենք կրել: Մեծ թվով ծառեր պետք է արդեն հանենք, տեղը նոր տնկիներ տնկենք ու էլի մի քանի տարի խնամենք, որ հետո դրա բերքը քաղենք:
Չգիտենք, արդյո՞ք Արարատի մարզպետարանը մի բանով մեզ սատար կկանգնի, թե ոչ»:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում է տուժած քաղաքացիների ինքնությունն ու ինչքան վնաս են կրել նրանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+