211652_close_icon
views-count1186 դիտում article-date 12:36 15-02-2021

Դաբաղի դեմ պատվաստանյութերն ուղարկվում են մարզեր, առաջիկայում կմեկնարկեն կենդանիների պատվաստումները

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը փետրվարի 15-ից մեկնարկում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, հանրապետության բոլոր մարզեր են ուղարկում դաբաղի դեմ պատվաստանյութերը: Համաճարակաբանները կստանան ինչպես պատվաստանյութերը, այնպես էլ բաշխման պլանները և ՊՈԱԿ-ի հետ համագործակցող անասնաբույժների միջոցով կբաշխեն դրանք, այնուհետև կսկսվեն պետպատվերով պատվաստումները՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների համար: Ամբողջ տարվա ընթացքում պլանավորվում է խոշոր եղջերավորներ կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պատվաստում՝ 1 մլն 762 հազար 630 միջոցառում և մանր եղջերավորների համար 218 հազար 452 միջոցառում: Հնարավոր է, որ այդ միջոցառումների քանակն ավելանա, քանի որ Արցախից Հայաստան են տեղափոխվել կենդանիներ՝ խոշոր և մանր եղջերավորներ:

«Ըստ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ գյուղկենդանիների հաշվառուման տվյալների, մենք ունենք շուրջ 599 հազար 901 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ՀՀ-ում, դրանցից մոտ 261 հազարը՝ կթվող կովեր, մոտ 666 հազար էլ՝ մանր եղջերավորներ»,-ասում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանը:

Կարևոր է, որ դաբաղի դեմ պատվաստումն իրականացվի ճիշտ ժամանակին: Դաբաղի դեմ պատվաստումները կարևոր են և ՛ տնտեսական, և ՛ առողջապահական տեսանկյունից: Դաբաղը տնտեսական տեսանկյունից ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Եթե աշխարհում որևէ երկիր ճանաչվում է դաբաղի տեսանկյունից ոչ ապահով, անցնում է կարանտինային երկրների ցանկ, մսամթերքի, այլ կենդանիների առուվաճառքի շարժերը սկսում են կանգնել: Բացի այդ, կարող է տեղի ունենալ կենդանիների անկում, ինչն էլ հանգեցնում է տնտեսական խնդիրների, գլխաքանակի նվազեցման, կաթնատվատվության, մթերատվության անկման: Ուստի հորդորում ենք համայնքներին և անասնապահներին համագործակել ՊՈԱԿ-ի անասնաբույժների հետ և չխոչընդոտել պատվաստումներին:

Դաբաղի դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով՝ աշնանային և գարնանային՝ 6 ամիսը մեկ: Իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը պատվաստվում են 4 ամսականից՝ 3 ամիսը մեկ՝ մինչև 18 ամսականը, որից հետո պատվաստումներն իրականացվում են 6 ամիսը մեկ հաճախականությամբ:

2021-ին ևս պետպատվերի շրջանակում պլանային պատվաստումներից բացի Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու են նաև գյուղատնտեսական բոլոր կենդանիների՝ մասնավորապես խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների և ձիերի ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներ: Նախատեսվում են խոշոր և մանր եղջերավորների՝ բրուցելոզի, խոշոր եղջերավորների լեյկոզի և տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաև ձիերի խլնախ հիվանդության դեմ ախտորոշիչ միջոցառումը: Ինչ վերաբերվում է պլանային պատվաստումներին՝ իրականացվելու են նաև խոշոր եղջերավորների հակասիբիրախտային, խշխշան պալար և հանգուցավոր մաշկաբորբ հիվանդությունների դեմ պատվաստումներ:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բոլոր միջոցառումների համար վճարում է հենց ՊՈԱԿ-ը, անասնաբույժների մատուցած բոլոր միջոցառումներն անվճար են գյուղացիների համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Դաբաղի դեմ պատվաստանյութերն ուղարկվում են մարզեր, առաջիկայում կմեկնարկեն կենդանիների պատվաստումները: Ամբողջ տարվա...

Опубликовано «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Воскресенье, 14 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր