211652_close_icon
views-count36775 դիտում article-date 15:11 15-02-2021

Վայոց ձորի մարզում պղծել են Զառիթափ բնակավայրում գտնվող Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանը․ անգամ՝ մետաղյա աստղը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք պոկել-քանդելու միջոցով վնասել են Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող 1941-1945թթ․-ի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի քարին փակցված մետաղյա աստղը՝ վնասելով նաև հուշարձանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։  

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ արարքը կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր