109379 դիտում
14:27 16-02-2021
Երևանում՝ «դժոխքի դարպաս» կոչվող ճանապարհին, 25-ամյա հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդն ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, համագործակցելով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հետ, պարզել են Արշակունյանց պողոտայում Երևանի բնակիչ 25-ամյա Դավիթ Սաղաթելյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև, ոստիկանների և քննիչների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում, Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ 22-ամյա Դավիթ Գևորգյանը։
Ինչպես նաև հայտնաբերվել է նրա վարած ВАЗ 21 703 մակնիշի ավտոմեքենան, որը, քննիչի որոշմամբ, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև մահացածի ինքնությունը, նա Բագրատունյանց փողոցի բնակիչ Դ․Սաղաթելյանն էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 15-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Լյոտնի ուչիլիշչայի» դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտնային ճանապարհով անցնող հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել էր:
Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին հետիոտնի մահը:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Վրաերթի վայրի հարևանությամբ բնակվողները իրենց զայրույթն էին հայտնում, ասելով. «Ինչքան պետք է էս մահաբեր անուն ստացած ճանապարհին որոշ վայ վարորդների լկտի քշելու հետևանքով զոհեր ունենանք: Հետիոտնը պարտաճանաչորեն՝ հետիոտի համար նախատեսված վայրով անցնում է, իսկ ինչ-որ մի՝ ուղեղը սպրիչով հանած վարորդ հետիոտնի վրով անցնում է: Բազմիցս դիմել ենք ճանապարհային ոստիկանություն, որպեսզի էս հատվածում տեղադրեն արհեստական անհարթություն և արագաչափ: Ամեն նման ողբերգական դեպքից հետո պատկան մարմիններից գալիս են, խոստանում են, որ խնդիրը կլուծեն, բայց մեկ օր անց մոռանում են իրենց խոստումը: Հիմա արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք, որպեսզի այստեղ տեղադրեն և՛ արհեստական անհարթություն, և՛ արագաչափ՝ եթե այդ պետական մարմինների պատասխանատուների համար մարդկային կյանքը արժեք ունի: Բավական է, համբերության բաժակը լցվել է: Հիմա, եթե ճանապարհը փակենք, կասեք՝ փակեցիք, բայց չենք դիմում այդ քայլին, այս անգամ հավատալով, որ գոնե այդ արհեստական անհարթություններն ու արագաչափը կտեղադրեն, ինչն էլ կնվազեցնի որոշ վայ վարորդների՝ ավտոմեքենան լկտի վարելու խասյաթը»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+