211652_close_icon
views-count3495 դիտում article-date 16:57 16-02-2021

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանին ահաբեկիչ անվանած հոլանդացի կուսակցապետի դեմ

Փետրվարի 15-ին Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ, Ներկայացուցիչների պալատի անդամ Խիրտ Վիլդերսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը` վերջինիս անվանելով ահաբեկիչ: Վիլդերսը հայտնի է Թուրքիայի և թուրքական իշխանությունների հասցեին սուր քննադատություներով: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։  

Նա Էրդողանին մեղադրում է իսլամական ծայրահեղական շարժումներն ու ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորելու և հակաարևմտյան քաղաքականություն վարելու մեջ: 

Նշենք, որ հիշյալ լուսանկարում Էրդողանը պատկերված է իր բնական և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի դեմքով: Ձախ մասում պատկվերված է Թուրքիայի պետական դրոշը, իսկ աջ մասում՝ ԻՊ-ի դրոշը: 

Վիլդերսը այս լուսանկարով աշխարհին փորձում է ևս մեկ անգամ հիշեցնել  ԻՊ-ի և Էրդողանի միջև եղած կապը: 

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտնել է հոլանդացի քաղաքական գործչի դեմ հետաքննություն սկսելու մասին: 

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  հետաքննություն սկսելու պատճառը Վիլդերսի կողմից հրապարակված Էրդողանի լուսանկարն ու նրա հասցեին արված գրառումն է:  
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր