211652_close_icon
views-count1918 դիտում article-date 23:04 17-02-2021

Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը հոսպիտալացվել է

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ 99-ամյա դուքս Ֆիլիպը վատ ինքնազգացողության պատճառով, բժիշկների խորհրդով,տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է, որ նա մի քանի օր կմնա հիվանդանոցում:

Reuters-ը հայտնում է, որ արքայազն Ֆիլիպը բուժհաստատություն է եկել սովորական մեքենայով և ներս է մտել առանց որևէ մեկի օգնության: Գործակալության աղբյուրները նաև հայտնում են, որ նրա հոսպիտալացումը որևէ կերպ կապված չէ կորոնավիրուսային վարակի հետ:

Հունվարի 9-ին հայտնի էր դարձել, որ թագավորական զույգը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ընդ որում, հայտնի չէ, թե որ պատվաստանյութն է նրանց ներարկվել և արդյոք նրանց ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:

 

Նմանատիպ նյութեր