77266 դիտում
10:54 18-02-2021
Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է 10 ավտոմեքենա․ վարորդները ամենաքաղցր խոսքերով հիշում էին Երևանի մեծն Կարգին քաղաքապետին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 2 Mercedes, Nissan Tiida, Toyota Camry, Ford, Ford Transit, Volkswagen և 3 Opel մակնիշի ավտոմքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը տեղեկանալով, տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ այն փոխանցել են ՃՈ 1-ին սպայական գումարտակ։
Դեպքի վայր են ժամանել 1-ին գումարտակի ՃՈ տեսուչները և «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Եվ վթարից միայն 2 ժամ անց Ավան վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժնի ծառայողները աղ ու ավազով ժամանեցին վթարի վայր ու սկսեցին ճանապարհի մշակման աշխատանքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+