211652_close_icon
views-count1750 դիտում article-date 22:56 19-02-2021

Վստա՛հ եղեք, որ դժվարին այս պայքարում սփյուռքի գիտակից հատվածը եւս կանգնած է ձեր կողքին. Թեհրանի «Ալիք» պարբերականի կայքէջի խմբագիր

Թեհրանի «Ալիք» պարբերականի Alikonline կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը սոցցանցի իր էջում կոչ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում բնակվող իմ բոլոր բարեկամներին, հարազատներին եւ ընկերներին.

Սիրելինե՛ր,

Ապրում ենք բախտորոշ ժամանակաշրջան։ Նժարին դրված է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ լինել-չլինելու, մեր վաղվա օրվա հարցը։

Մեր երկիրը դեպի աննախադեպ պարտություն տարած, մեր արժանապտվությունը ոտնատակ տված, թշնամուն անձնատուր եղած, դավաճանական իշխանությունները շարունակում են մնալ երկրի ղեկին եւ այն տանում են դեպի կործանում։

Այս վիճակը երկար շարունակվել չի կարող։

Ավելի ստույգ՝ չպետք է շարունակվի։

Անհրաժեշտ է կասեցնել գահավիժման այս ընթացքը։

Անհրաժեշտ է երկիրը փրկել անհասցե եւ անհայրենիք այս ավազակախմբի ճիրաններից։

Սա բոլորիս պարտքն ու պարտականությունն է։

Կոչ եմ անում ձեզ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին Երեւանի Ազատության հրապարակում միանալ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ հրավիրած հանրահավաքին, սատարել, ուժ տալ այն միակ քաղաքական միավորմանը, որն ի զորու է մեզ դուրս բերել այս անելանելի վիճակից, որում հայտնվել ենք այսօր՝ ազգովի։

Վստահ եղեք, որ դժվարին այս պայքարում սփյուռքի գիտակից հատվածը եւս կանգնած է ձեր կողքին եւ անվերապահորեն սատարում ու վստահում է ՀԱՅՐԵՆԻՔԻ

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆը։

Չմոռանա՛նք.

Մեր վաղվա օրվա ճակատագիրը, մեր հայրենիքի փրկությունը կախված է մեր այսօրվա որոշումից, մեր վճռակամությունից եւ մեր աննահանջ պայքարից»։

Նմանատիպ նյութեր