2630 դիտում
09:07 20-02-2021
Դատախազության՝ ավելի քան 600 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաների աշխատանքի արդյունքը չի երևում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածների գույքը բռնագանձելու մասին, և այս նպատակով արդեն 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերից մինչև նոյեմբեր ստացել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 անձի։ Դատախազությունը, սակայն, չի բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրենց խոշորացույցի տակ։ Վարչությունն էլ համակարգում է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր: Միևնույն ժամանակ, հաղորդագրության համաձայն, Արթուր Դավթյանը վարչության դատախազներին հանձնարարել է է՛լ ավելի մեծ հետևողականությամբ և ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու և դատարան ուղարկելու համար:
Հենց այս հաղորդագրությունից էլ հասկանալի է դառնում, որ գլխավոր դատախազը, ըստ էության, դժգոհ է վարչության կատարած աշխատանքներից և առաջիկայում է՛լ ավելի ակտիվություն է ակնկալում և սպասում, որ պետք է գործեր ուղարկվեն դատարան, ինչը մինչև այժմ չի եղել: Այսինքն՝ թեև դատախազությունն այդքան նյութ է ստացել, սակայն դրանք պատշաճ քննության չեն անցել ու դատարան չեն ուղարկվել, և աշխատանքի ծավալը չի գոհացրել դատախազին:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
51489 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»