211652_close_icon
views-count4293 դիտում article-date 18:46 20-02-2021

Այսօրվանից Նիկոլը և Նիկոլի իշխանությունն օր ու արև չպետք է ունենան, մենք սկսում ենք զանգվածային շարունակական ակցիաներ․ Իշխան Սաղաթելյան. Tert.am

Մենք պայմանավորվեցինք, որ այսօր փետրվարի 20–ը հայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ և նոր էջ ենք բացում հայ ժողովրդի պատմության մեջ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով շարժման գործողությունների պլանը, հայտնում է Tert.am-ը:

«Միասին պայմանավորվել ենք, որ համաժողովրդական պահանջը այս իշխանությունների հեռացման պետք է դարձնենք համաժողովրդական պայքար և այսօրվանից սկսած Նիկոլը և Նիկոլի իշխանությունն օր ու արև չպետք է ունենան Հայաստանում։ Մենք այսօրվանից սկսում ենք նոն–ստոպ բողոքի զանգվածային պայքար»,–ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հիմա բաժանվում են չորս ուղղությունների և չորս ուղղություններով կշարունակեն անհնազանդության ակցիաները՝ այս իշխանություններին ցույց տալու իրենց հեռացման պահանջը։

Նմանատիպ նյութեր