211652_close_icon
views-count19238 դիտում article-date 17:48 20-02-2021

2021-ի փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ. Սերժ Սարգսյան

2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։

« «1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր:

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը:

Այդ պատմական շրջադարձային իրադարձության օրը

Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր»:

20.02.2018թ.

Սերժ Սարգսյան

2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ», - նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր