3257 դիտում
16:42 22-02-2021
Ադրբեջանը մտադիր է դեպի Քարվաճառ մայրուղի կառուցել. Շուշի հասնող ճանապարհը շահագործման հանձնել 2021-ի օգոստոսին
Ադրբեջանի ավտոմայրուղիների պետական գործակալությունը 2021 թվականի մարտից կսկսի Քառվաճառ (Քելբաջար) տանող նոր մայրուղի կառուցել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով գործակալության նախագահ Սալեհ Մամեդովի հայտարարությունը:
«Ճանապարհի նախագծումն իրականացվել է թուրքական «Պրոյապի» ընկերության հետ համատեղ: Ճանապարհը կանցնի Գանձակ (Գյանջա)-Գոյգոլ-Օմարի լեռնանցք երթուղով: Այստեղ նախատեսվում է լեռնային թունել կառուցել», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Մամեդովը: Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 12 կմ երկարությամբ թունել, սակայն նման թունելի կառուցումն ու պահպանումը շատ թանկ է, ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել թունելի երկարությունը հասցնել 6,5 կմ-ի` ավելացնելով օձային ճանապարհների երկարությունը։
Անդրադառնալով Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի կառուցմանը՝ Մամեդովը նշել է, որ 6 մետր լայնությամբ և 101 կմ երկարությամբ ճանապարհն այժմ ամբողջությամբ ծածկված է հողով և հավելել․ «Ներկայում ականազերծման աշխատանքներն են ընթանում: Այս ճանապարհը շահագործման կհանձնվի 2021 թվականի օգոստոսին»։

Նմանատիպ նյութեր
3014 դիտում
16:31 19-01-2021
Ադրբեջանը սեպտեմբերին շահագործման կհանձնի դեպի Շուշի տանող ճանապարհը
979 դիտում
14:53 22-12-2023
Ադրբեջանը մտադիր է դեպի օկուպացված Ստեփանակերտ երկաթգիծ կառուցել
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ