211652_close_icon
views-count1950 դիտում article-date 16:55 22-02-2021

Հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել IDEX-2021 ցուցահանդես․ ծառայողական քննություն կանցկացվի

Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, ուր ներկայացվելու էին IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Այս մասին հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ պարզաբանելով ցուցահանդեսի տաղավարներում հայկական ընկերությունների ցուցանմուշների բացակայությունը։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով, ըստ նախարարության, սկսվում է ծառայողական քննություն։

«Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում», - ասված է հաղորդագրությունում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր